ԼՈՒՐԵՐ: Առողջ կին
Կաթնամթերքը նվազեցնում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը. news.am
Կաթնային եւ կաթնաթթվային մթերքը (յոգուրտը, մածունը, պանիրը) նվազեցնում է կանանց մոտ կրծքի քաղցկեղի ռիսկը: Այդ մասին հայտնում են Lawson Health Research Institute-ի գիտնականները (Կանադա):
Նրանք ուսումնասիրել են 80 կնոջ մասին տվյալներ, որոնցից 23-ը չարորակ կամ բարորակ ուռուցք է ունեցել եւ հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել. կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ առնվազն մեկ միավորող գործոն է եղել. նրանից ոչ-ոք աչքի չէր ընկնում կաթնաթթվային մթերքի հանդեպ սիրով, մինչդեռ վերահսկիչ խմբից առողջ կանայք այդ մթերքն անհամեմատ ավելի հաճախ էին օգտագործում:
Դրա հիման վրա բժիշկները հիպոտեզ են առաջ քաշել, որ կաթնային եւ կաթնաթթվային մթերքի օգտագործումը կարող է օգնել օրգաններում եւ հյուսվածքներում դանդաղեցնելու քաղցկեղային բջիջների աճը եւ հետագա զարգացումը: Այդ առումով առանձնապես արդյունավետ է պրոբիոտիկների բարձր խտությամբ մթերքը` պանիրը, յոգուրտը կամ մածունը:
Մասնագետների խոսքով, կաթնաթթվային պրոբիոտիկներն ակտիվորեն պաշտպանում են աղիների ֆլորայում ախտածին եւ օգտակար միկրոօրգանիզմների դիսբալանսից, ինչն իր հերթին դրական է ազդում կանանց առողջության վրա եւ նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը:
Այդ հետազոտության մասին հայտնում է Applied and Environmental Microbiology ամսագիրը:
|
Կարդացեք նաև
Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են...
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են...
Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն...
Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կապ են հաստատել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև...
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները...
Ամերիկացի գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղը կստեղծվի ABHD2...
Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSo5LrK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403